Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Խաբելով հո չի՞

Խաբելով հո չի՞
07.06.2019 | 01:07

Տարիներ առաջ, եթե հանկարծ մեր փոքրիկ Երևանի որևէ հատվածում խցանում, աննշան վթար կամ մեկ այլ պատահար լիներ, ամբողջ քաղաքը օրերով կխոսեր այդ մասին: Վարորդներն ահաբեկված կպատմեին վթարված մեքենաների, վիրավորների կամ խցանման մեջ անցկացրած ժամերի մասին:


Այսօր այդ խցանումները սովորական, առօրյա տեսարաններ են դարձել, տեսնում ենք ամեն օր` պարտադիր, տեսնում ենք կոնկրետ վայրերում` էլի պարտադիր, տեսնում ենք նաև կոնկրետ ժամերի` նույնպես պարտադիր: Առավոտյան ֆիքսված ժամերին և երեկոյան՝ տուն դարձի ֆիքսված ժամերին՝ երթևեկության մեջ հայտնվելիս ոչինչ չի մնում, քան անիծել սեփական խելքն ու հայհոյել անբարեխիղճ պատասխանատուներին: Մեքենաները շատ են, խոսք չկա, չունենք մեծ քաղաքի շուքն ապահովող տրամվայ, մետրոն սահմանափակ կայարաններ ունի, իսկ արվարձանային մի շարք գոտիների բանը բուրդ է: Ի՞նչ եք կարծում, հարգելի պատկան մարմիններ, չունե՞ք որևէ փոքրիկ քաղաքի պրոբլեմատիկ տեսլական, մակետ կամ ինչ-որ սյուժե՝ օրինաչափ խցանումները «էտելու» համար: Հազար անգամ ուղղորդեցին ձեզ, թե ինչ անեք, իսկ դու՞ք: Հապա փորձեք ձեր աշխատանքի մեկնարկային ժամը տեղափոխել, բնականաբար` նաև հետդարձինը, մյուս աշխատողների բալանսավորված ժամային գոտի մտեք, և վստահ եմ` առաջին ազդանշանը սպասել չի տա, ու մի քանի օրում կնկատեինք մեր քաղաքի «էտված» գոտիները:
Մի՞թե դժվար է այս աննշան թվացող փորձն անելը: Ձեռնարկե՛ք, ձեզնից ոչինչ չի գնա:


Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Հ.Գ. Ի դեպ, Երևանի քաղաքապետ Կարգին Հայկոն... Ներեցեք, Հայկ Մարությանը, ժամանակին օրը տասն անգամ խոստանում էր, որ տրանսպորտի ու երթևեկության խնդիրը լուծվելու է, ավելին, Երևանի խնդիրներին հետամուտ վազվզելու է քաղաքում, բայց, փաստորեն, խաբեց:

Դիտվել է՝ 1005

Մեկնաբանություններ